Դեկտեմբերի 23-ին Vivaldi Hall-ի շքեղ սրահում ներկաները վայելեցին բացառիկ երեկո՝ շքեղագույն ցուցադրություն Kids Fashion Day նախագծի մոդելների մասնակցությամբ,: Երեկոյի բացումը, Ամանորին նվիրված երգով, ազդարարեց սիրված և ճանաչված երգչուհի՝ Աստղիկ Սաֆարյանը:
Պատահական չէր, որ Fashion Show-ն կրում էր Christmas Mood խորագիրը: Ներկայացվեցին հայկական, ֆրանսիական, ռուսական և մուլտիբրենդային այնպիսի խանութ֊ սրահների Ամանորյա տոնական առաջարկներ, ինչպիսիք են Choupette, Stilnyashka, Sophia, Bellange և վերջապես առաջին անգամ ներկայացվեց Kids Fashion Day նախագծի KFD բրենդային հավաքածուն:
Երեկոն վարեց գեղեցկուհի մոդել և հաղորդավարուհի՝ Լյուսի Հայրապետյանը:
Մոդելների գրագետ դեֆիլեն գեղեցկուհի մոդել՝ Նարե Զաքարյանի աշխատանքի արդյունքն էր:
Երեկոյի ընթացքում անցկացվեց նաև խաղարկություն և Fortuna Home Armenia-ի կողմից պատրաստած նվերները գտան իրենց հաջողակ տերերին:
Մոդելների նուրբ դիմահարդարումը և վարսահարդարումը ապահովել էր Hills Beauty Centre- ը, իսկ գեղեցիկ ֆոտոզոնան ձևավորել էր Miracle event planning ընկերությունը:
Միջոցառման գործընկեր Penti ապրանքանիշը ցուցադրեց մանկական զուգագուլպաները համադրելով KFD բրենդի հետ:
Moon Events ընկերության կամավորները ապահովեցին հետնաբեմի կազմակերպված աշխատանքները:
Գեղեցիկ երգի և պարի կատարումներով ներկայացան Սուսի Ասատրյանը, Լյուսի Ջանվելյանի, Էլեն Նիկողոսյանը, Յանա Sweet-ը, Bloger Անյան և Սառան, Քենդի Էնջին, Յանա Սահակյանը, Արիաննա Հովհաննիսյանը, Նատալին և Լեոնը, Միլա Ջավադյանը, Յանա Մուրադյանը, Էլեն Ավետիսյանը, Միմին, Ալվինա և Մարիա Ադամյանները, ,,Լի Վոյս,, վոկալ ստուդիայի սաներ՝ Արինա Խնոյանը և Սելա Տեր Հովհաննիսյանը:
Kids fashion Day նախագիծը ամեն անգամ էլ ավելի է զարմացնում և հիացնում բոլորին ՝ կազմակերպիչներ Կարմեն Ղազարյանի և Ռուբինա Գրիգորյանի սրտացավ աշխատանքի շնորհիվ: