Lashlab ստուդիոն՝ նոր հասցեում…

Lashlab ստուդիոն՝ նոր հասցեում…

LASHLAB ստուդիոն հունիսի 10-ին պաշտոնապես վերաբացեց իր դռները նոր հասցեում՝ էլ ավելի կատարելագործված պայմաններով։ Կենտրոնը հայտնի է մասնավորապես թարթիչների լիցքով, հոնքերի լամինացիայով։ LASHLAB անվանումն էլ հենց պայմանավորված է վերոնշյալով։

LASHLAB։ Love is in your eyes !!

Սերը քո աչքերում է…

Միանշանակ, կանացի հմայքի կարևոր տարրն է նաև հայացքը և այն ավելի արտահայտիչ դարձնելու համար պետք է ունենալ գեղեցիկ, խնամված թարթիչներ և հոնքեր։

LASHLAB-ի ծառայություններն այժմ կրկնապատկվել են՝

  • Թարթիչների լիցք և լամինացիա
  • Հոնքերի շտկում և լամինացիա
  • Հոնքերի և շրթունքների պերմանենտ
  • Կոսմետոլոգի ծառայություններ
  • Դիմահարդարում և վարսահարդարում

Այս ամենին գումարվել է նաև լազերային էպիլացիան, որի համար ներմուծվել է Հայաստանում նմանը չունեցող սարք՝ Splendor X, որը լազերային էպիլացիայի ամենակատարելագործված սարքերից մեկն է աշխարհում։ Մշակվել է Lumenis էսթետիկ բժշկության առաջատար ընկերության կողմից և հայտնի է իր արդյունավետությամբ, քանի որ ապահովում է անցավ, անվտանգ մազահեռացում։ Splendor X-ը միավորում է երկու լազերային ալիք Nd:YAG (1064nm) և Alexandrite (755nm) մեկ սարքում՝ դարձնելով այն բազմակողմանի և հարմար տարբեր տեսակի մաշկի և մազերի համար:

Հաղորդավարուհու գեղեցիկ խոսքից հետո, որն, ի դեպ, մոդել Լյուսի Հայրապետյանն էր վստահված, բրենդի հիմնադիրը՝ Անին, կտրեց սպիտակ ժապավենը և ներս հրավիրեց բոլոր հյուրերին։ Իսկ ներսում մասնագետները տարբեր պրոցեդուրաներ էին կատարում մոդելների վրա, որոնք էլ կթվարկենք հատ առ հատ՝

Թարթիչների լիցք.

Այստեղ ընդգծում են թարթիչների գեղեցկությունը և օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր։ Պրոցեդուրայից հետո հաճախորդն ունենում է թեթևության ու հարմարավետության զգացում, անթերի, բնական տեսք։ Lashlab-ում աշխատում են պրոֆեսիոնալներ, օգտագործում են նուրբ հակաալերգիկ սոսինձ՝ տալով թարթիչներին ցանկալի խտություն, երկարություն և ձև։

Շուրթերի պերմանենտ դիմահարդարում.

Բնական ու արտահայտիչ. հենց այսպիսի տեսք ունեն շուրթերը պերմանենտ դիմահարդարումից հետո։

Հոնքերի պերմանենտ դիմահարդարում.

Մասնագետները ստանում են մաքսիմալ նուրբ և բնական հոնքեր՝ օգտագործելով բացառապես որակյալ նյութեր և կիրառելով պերմանենտ դիմահարդարման նորագույն տեխնոլոգիաները։

Լազերային էպիլացիա.

Ունի բարձր արդյունավետություն, անցավ է, անվնաս է, ինչպես նաև իրականացվում է մեծ արագությամբ, հարմար է մարմնի մեծ հատվածների համար։

Հյուրերին ներսում սպասվում էր նաև համեղ հյուրասիրություն, նվերներ և անակնկալ խաղարկություն։ Մասնակցել կարող էին բոլորը, հարկավոր էր միայն կրեատիվ սթորիներով և գրառումներով հրապարակումներ անել սոց.էջերում LashLab կլինիկայի բացման մասին, նշել LASHLAB–ի էջը և, իհարկե, նաև հետևել էջին։ Լավագույն սթորիի կամ գրառման հեղինակը օրվա ավարտին արդեն ընտրվելու էր մարքեթինգի մասնագետի և բրենդի հիմնադրի համատեղ ընտրությամբ, ովքեր էլ պետք է հանձնեին գլխավոր մրցանակը՝ ամբողջ մարմնի մոտ 90.000 ՀՀ դրամ արժողությամբ լազերային էպիլացիայի նվեր-քարտ։

Բացի գլխավոր մրցանակից կար ևս 5 մրցանակ՝ 2–ը լազերային էպիլացիա ( ցանկացած հատվածի համար ), 1 մրցանակ թարթիչների լիցք, 1 մրցանակ պերմանենտ դիմահարդարում ցանկացած հատվածի՝ շուրթեր կամ հոնքեր և 1 մրցանակ դիմահարդարում և վարսահարդարում միասին։

Այ այսպիսի մեկը մյուսից գեղեցկացնող նվերներ։

Վերջում մնում է հավելենք, որ Սարյան 26/4 հասցեն առավել ռիթմիկ ու տրամադրող դարձավ ԴJ Leo-ի երաժշտության շնորհիվ։

Ստորև ձեզ ենք ներկայացնում փակ միջիցառման ամենագեղեցիկ կադրերը։

 

You May Also Like

See more