Սայաթ Նովա 33 հասցեում երեկ պաշտոնապես իր դռները բացեց Loft Home Decor խանութ-սրահը։ Ի՞նչ սրահ է այն իրենից ներկայացնում… փորձենք հակիրճ ներկայացնել. օրինակ Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կարևոր դետալներ են պետք տան ինտերյերը իդեալական դարձնելու համար. տնային բազմատեսակ պարագաներ, եզակի դեկորներ, հայելիներ, ժամացույցներ, սպասք և անկողնային պարագաներ։ Այս ամենը և ավելին Դուք կարող եք գտնել հենց նույն հասցեում` #Loft_Home_Decor-ում։ Իր պարզ լուծումներով և մինիմալիստական ոճով ինդուստրիալ լոֆթը դարձել է համաշխարհային թրենդ, որի բացառիկ նմուշներն էլ հենց ներկայացված են Loft Home Decor խանութ֊սրահում։ Մտնելով այս սրահ` Դուք կհասկանաք, որ երբեմն կարելի է համադրել անգամ անհամադրելի իրերը, եթե դրանք այսչափ հետաքրքիր, յուրօրինակ և գեղեցիկ են։ Մեզ զարմացրեց այն, որ թեպետ առկա տեսականին իսկապես անչափ գեղեցիկ էր, բայց գները ավելի քան մատչելի էին, փաստ, որը գերխնդիր է մեզանում, առավել ևս, երբ այդ խանութ֊սրահը գտնվում է Սայաթ Նովա փողոցի վրա։
Սա փոքրիկ տեղեկություն սրահի մասին, իսկ տոնական օրվա ողջ ընթացքին առաջարկում ենք ծանոթանալ ստորև ներկայացված ֆոտոշարքով։
Հասցե` Սայաթ Նովա 33