Look Optic. Մասնագիտացված խանութ-սրահ

Look Optic. Մասնագիտացված խանութ-սրահ

«Լուք օպտիկ»-ը հիմնադրվել է 2015 թ-ին։ Տարիների ընթացքում, շնորհիվ ընկերության պրոֆեսիոնալիզմի ու հետևողական աշխատանքի, բազմահազար մարդիկ շարունակում են վստահել ամենաարժեքավորը՝ աչքի տեսողությունը։

Look Optic խանութ-սրահը հանդիսանում է BBGR ֆրանսիական ապակիների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Խանութ-սրահում կարող եք գտնել աշխարհահռչակ բրենդային ակնոցների շրջանակների բազմազան տեսականի՝ ինչպիսիք են GUESS-ը, DUPONT-ը, DIESEL-ը , ROBERTO CAVALI-ին, MONT BLANC-ը, PORCHE DESIGN-ը, MERCEDES BENZ STYLE-ը, PRADA-ն, RODENSTOCK-ը, SWAROVSKI-ն, TED BAKER-ը, VERSACE-ն,  RAY BAN-ը: Սրահում ներկայացված են լինզաների լայն ընտրանի, թե՛ օպտիկական և թե՛ գունավոր լինզաներ: Առկա մանկական տեսականին չափազանց շատ է և առանձնանում է որակով և ոճով: Մանկական ակնոցները անգլիական, իտալական հայտնի բրենդերի շարքից են՝ ZOOBUG, MIRA FLEX, CENTRO STYLE, առանձնանում են իրենց ճկունությամբ և ինքնատիպ դիզայնով:

Ակնոցները պատրաստվում են տեղում՝ բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսին համապատասխան, և մաքսիմում 1 ժամվա ընթացքում այն կլինի ձերը: Պարբերաբար սրահում գործում են ճկուն զեղչեր: Ի դեպ նշեմ, որ սրահում առկա է արևային ակնոցների՝ հայկական արտադրության լայն ընտրանի:

Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է, և կարևոր է հիշել, որ պատահական խանութներից, առանց մասնագետի խորհրդատվության և տեսողության սրության ստուգման, ակնոց ձեռք բերելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև անդառնալիորեն վնասել տեսողությանը:

«Լուք օպտիկ» խանութ-սրահում առկա է որակյալ և հավաստագրված ակնոցների լայն տեսականի ինչպես կանանց ու տղամարդկանց, այնպես էլ ցանկացած տարիքի երեխաների համար: Բարձր որակն ու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը երաշխավորված է։

Հասցե՝ Ֆուչիկի 30, Մալայան ակնաբուժական կենտրոն, 1-ին հարկ

Զաքարիա Քանաքեռցի 131/5՝ Նոր հայացք Կլինիկա

Հեռ.՝ (011) 200 320

You May Also Like

See more