Manoogian school

Manoogian school

Նախորդ օրը ներկա էին Manoogian դպրոցի բացմանը Լեռ Կամսար 30/2 հասցեում։ Այս դպրոցը միանշանակ կհետաքրքիր բոլոր այն ծնողներին, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց երեխաներին դասավանդեն արտերկրից ժամանած և միջազգային առաջատար ԲՈՒՀ-երից որակավորում ստացած մասնագետները։ Այս դպրոցը նաև ճանապարհ կհարթի Ձեր երեխաներին դեպի արտերկրյա լավագույն Համալսարանները։ Առավել մանրամասն տեղեկություն Manoogian School-ի մասին կարող եք կարդալ հաջորդիվ`

Manoogian դպրոցն իրականացնում է բրիտանական միջնակարգ և ավագ դպրոցների (GSCE/A-LEVEL)  ծրագրեր Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների համար: Միջնակարգ դպորցի ծրագրի շրջանակներում աշակերտներին դասավանդվում է 9 առարկա՝

Բիզնեսի ներածություն

Տնտեսագիտություն

Մաթեմատիկա

Պատմություն

Աշխարհագրություն

Քիմիա

Ֆիզիկա

Կենսաբանություն

Անգլերեն Գրականություն

իսկ ավագ դպրոցի ծրագրի շրջանակներում՝ 4 առարկա,  որոնց ընտրությունը կախված է աշակերտի ապագա մասնագիտության ընտրությունից:

Manoogian դպրոցի <<Կրթություն Արտերկրում >>  դեպարտամենտը հնարավորություն է ընձեռում հայ ոուսանողներին իրենց ուսումը շարունակելու արտերկրում, հետևյալ բաժիններով

  • Միջազգային բակալավրիատ և մագիստրատուրա
  • Միջնակարգ և ավագ դպրոց արտերկրում
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական կուրսեր արտերկրում,ինչպես նաև ամառային դպրոց բոլոր տարիքային խմբերի համար:

Մեր դպրոցը համագործակցում է  Henrich Noble UG ընկերության ցանցի հետ Գերմանիայում,  EF միշազգային դպրոցների ցանցի հետ, որը հիմնված է Շվեդիայում և մասնաճյուղեր ունի Գերմանիայում, Իտալիայում, Մեքսիկայում , Ճապոնիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մենք հանդիսանում ենք Կիպրոսի լավագույն դպրոցներից մեկի American Academy-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում որի հետ համագործակցության շրջանակցներում պլանավորում ենք սկսել մշակութային փոխանակման ծրագիր, որի մեկնարկը կտրվի 2020թ.-ին:

Հիմնական ծրագրերից բացի մեզ մոտ գործում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար: Դպրոցը պարբերաբար կազմակերպում է  ընդհանուր անգլերենի և մասնագիտական անգլերենի անվճար դասընթացներ երիտասարդ մասնագետների համար:

You May Also Like

See more