MESSIER 53 հյուրանոցի պաշտոնական վերաբացումը

MESSIER 53 հյուրանոցի պաշտոնական վերաբացումը

Վարդանանց 15/4 հասցեում օրերս պաշտոնապես վերաբացվեց MESSIER 53 հյուրանոցը. 53 գեղեցիկ և յուրահատուկ համարներ, կոնֆերանս սրահներ ( նախատեսված մինչև 100 անձի համար ), լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ինչպես նաև M53 սրճարանը, որը նախատեսված է ոչ միայն հյուրանոցի հյուրերի, այլ բոլոր ցանկացողների համար. համեղ խոհանոց, գեղեցիկ ինտերիեր, շատրվաններ, մանկական ընդարձակ խաղահրապարակ և ավելին: Հիշեցնենք նաև, որ հյուրանոցը կոչվել է ֆրանսիացի աստղագետ Շառլ Մեսսիեի անունով, ով հայտնի է դարձել “110 Messier տիեզերական օբյեկտներ” աստղադիտական կատալոգի հրապարակմամբ: Messier 53-ը գտնվում է Վերնիսաժի անմիջապես հարևանությամբ և այժմ գործելու է նոր ձևաչափով, փոփոխված ինտերիերով: Հյուրանոցի համարներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սուրբ Գ. Լուսավորիչ եկեղեցի: Հյուրանոցը հարմար է ինչպես գործնական այցելությունների, այնպես էլ պարզապես հանգստի համար:

You May Also Like

See more