Իսկ որտե՞ղ էիք դուք մայիսի 2-ին…
Մեզ մոտ երեկոն տարբերվում էր Գևորգ Քոչար 5 հասցեում գտնվող Safe Lounge Bar-ում կազմակերպված Nemiroff-ի յուրօրինակ միջոցառման հրավերով․
Թեմատիկ ֆոտոստենդի մոտ նկարահանվող հյուրերի աշխույժ տրամադրությունն ու տիրող հաճելի մթնոլորտը խոստումնալից նախաբան էր: Այո, դա դրսում էր, իսկ ահա ներսում` տարատեսակ կոկտեյլներ, մասնակից հյուրերի համար նվերների հետաքրքիր խաղարկություն և հաճելի երաժշտություն:
Ակումբի տարբերվող ոճը, տիրող հաճելի մթնոլորտը և մատուցված հետաքրքիր կոկտեյլները, ձևավորելով ներդաշնակ միջավայր, կարողացան դրական լիցքեր փոխանցել ներկաներին, որոնցից շատերն, ի դեպ, ձեզ ծանոթ և սիրված հանրային դեմքեր էին: Ավելի ամբողջական կկարողանաք գնահատել օրվա ողջ ընթացքը մեր գեղեցիկ ֆոտոշարքով:
Չմոռանանք նշել, որ Nemiroff բրենդն իր պրեմիում ալկոհոլային խմիչքների տեսականիով ներկայացնում և մատակարարում է Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերությունը: