Nostalgia Music Place

Nostalgia Music Place

Նախորդ օրը PaparazziLife.am-ը Խանջյան 2/1 հասցեում էր, որտեղ պաշտոնապես իր դռները բացեց Nostalgia Music Place-ը։

Հիանալի վայր տոնական երեկոներ, հատուկ առիթներ կամ պարզապես հաճելի ժամանց կազմակերպելու համար։ Նշենք, որ այստեղ յուրաքանչյուր օր ժամը 19։00֊ից մինչ կեսգիշեր կարող եք վայելել տարբեր սիրված երգիչ երգչուհիների կատարումներ պարային համույթների ուղեկցությամբ։ Nostalgia Music Place֊ը երկհարկանի գողտրիկ հաստատություն է, որի առաջին հարկը ընդհանուր սրահ է, ավելի հարմար տոնական միջոցառումների համար, որտեղ կա նաև BAR-ային հատված, իսկ արդեն երկրորդ հարկը, որն իրականում կիսապատշգամբային է, ավելի հարմար է փոքրիկ ընկերական ժամանցների համար։ Ողջ սրահը հագեցած է լուսային և ձայնային բարձր տեխնիկայով, ժամանակակից լուծումներով։ Չմոռանանք համեղ խոհանոցի և բարմենի կողմից առաջարկվող ամենատարբեր կոկտեյլների մասին…

Պաշտոնական միջոցառման ընթացիկ կադրերին կից թողնում ենք նաև Nostalgia Music Place֊ի ինստագրամյան էջի հղումն ու հեռախոսահամարը։ Ի դեպ, չմոռանանք նշել, որ պաշտոնական բացման տոնական փակ միջոցառումը կազմակերպված էր ինչպես հարկն է, շատ գեղեցիկ ու եթերային. կարմիր ժապավենի կտրում դասական երաժշտության ներքո, համեղ հյուրասիրություն, գեղեցիկ դեկորացիաներ, կարմիր գորգ, իսկ ներսում արդեն` կենդանի կատարման ներքո ուրախ ու ջերմ տրամադրություն, ընտանեկան մթնոլորտ։

Instagram: https://instagram.com/nostalgia_cafe_restaurant

Հեռ`. 055 75 00 03

You May Also Like

See more