Փոքրիկ բացահայտում-հարցազրույց NRENE բրենդի հիմնադիր Մարիամ Գնելյանի հետ:
-Սերը բնության և բնականի հանդեպ ստիպեց ստեղծել այնպիսի խնամքի միջոցներ, որոնք բնական հիմքով են, և առողջության համար լիովին անվտանգ: Առաջին պրոդուկտները ստեղծեցի հենց ընտանիքիս անդամների համար: Շեշտը որոշեցի դնել այն խնամքի միջոցների վրա որոնք այս կամ այն կերպ կօգնեն լուծել առաջացած կոսմետիկ խնդիրները: Ուսումնասիրեցի շուկան և վստահ լինելով իմ արտադրանքի արդյունավետության վրա սկսեցի գործել: Նռենեն ստեղծվել է 2019թ-ին: Մեր արտադրանքը ստեղծվում է հայկական հարուստ բնության բույսերից և չի պարունակում վնասակար և քաղցկեղածին քիմիական նյութեր:
Իմ հաճախորդների վստահությունն ու բարձր գնահատականը ամենակարևոր գրանցած արդյունքն է ինձ համար:
Տոների հետ կապված ամբողջ տեսականին 10-40% զեղչված է: Ունենք զեղչված նվեր հավաքածուներ նախատեսված մազերի, մարմնի մաշկի, դեմքի մաշկի խնամքի համար:
Իմ ստեղծած ցանկացած պրոդուկտ յուրօրինակ է իր էֆեկտով, և էֆեկտը ցույց է տալիս կարճ ժամանակահատվածում:
Ես ինքս օգտվում եմ հայկական բրենդներից: Շատ կարևոր է զարգացնել մեր տնտեսությունը, քանի որ հզոր բանակի թիկունքում հզոր տնտեսությունն է: