PARK BRIDGE restaurant & music hub-ի բացումը

PARK BRIDGE restaurant & music hub-ի բացումը

Park Bridge ռեստորանը պաշտոնապես բացեց իր հյուրընկալ դռները և պատրաստ է այսուհետ զարմացնել իր հյուրերին հատուկ շոու ծրագրով:

Այդ կապակցությամբ կազմակերպվել էր շքեղ տոնական բացման երեկո, որի ժամանակ հարյուրավոր հյուրեր եկել էին ծանոթանալու Park Brige կոմպլեքսին, որն, ի դեպ, գործում է նախկին Հավանա ռեստորանային համալիրի տարածքում։

Նշենք, որ Park Bridge-ը բազմաֆունկցիոնալ թեմատիկ պարկ է,  որտեղ տարանջատված են ժամանցի գոտիներ ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխաների համար։

Մյուզիք Հաբ՝ տոնական միջոցառումների հարմարավետ սրահ նախատեսված մինչև 300 հյուրերի համար։ Ցանկացած տոնական առիթ, լինի դա ծնունդ, հարսանիք, թե պարզապես ընկերական հավաքույթ այստեղ կդառնա հիշարժան և տարբերվող, քանի որ երկհարկանի այս սրահում կարող եք ներկա լինել ֆանտաստիկ շոու ծրագրի` հագեցած լուսային և ձայնային գերժամանակակից լուծումներով, ըմբոշխնել էթնո նոտաներով համալրված երաժշտական կատարումներ, համեղ խոհանոց: Այս սրահում կարող եք վայելել նաև միջազգային պարային մյուզիքլ, որն իր ինտեսիվությամբ ակամայից ձեզ շոուի մի մասը կդարձնի։ Շոուի մեկնարկը տրվում է յուրաքանչյուր օր ժամը 20։30֊ին, տևողությունը` 30 րոպե, յուրաքանչյուր անձի արժեքը` 8.000 դրամ։ Ի դեպ, BRIDGE մյուզիքլը ձեզ կզարմացնի իր շքեղությամբ, կերպարային փոփոխություններով և ինտենսիվ սցենարով։ Այստեղ ձեզ սպասվում են նաև Պարկ Բրիջ լայվ բենդի կատարմամբ սիրված երևանյան երգեր և արտասահմանյան հիթեր: Park Bridge-ի աշխատանքային ժամերն են` 18։00֊ից 24։00֊ն։

Հիմա եկեք իջնենք ներքևի սրահ, որն, ի դեպ, ունի նաև առանձին մուտք։

Կոկտեյլ բար՝ երեկոյան ժամանց տարբերվող ինտերիերում, որտեղ կարող եք համտեսել շուրջ 30 թե’ հեղինակային և թե’ դասական կոկտեյլներ: Այստեղ ձեզ սպասում են ամեն օր հրավիրված DJ ներ,  թեմատիկ երեկոներ։ Ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ Park Bridge-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակից:

Ի դեպ, եթե դուք ուզում եք նշել ընտանեկան մեծ առիթներ, բայց ուզում եք զերծ պահել ձեր երեխաներին ռեստորանային աղմուկից, ձեզ փրկության կգա այս կոմպլեքսի հաջորդ սրահը։

Compass Kids Space՝ երեխաների համար ապահով և հետաքրքիր ժամանցի առանձնացված գոտի,  առանձին սրահներ, որտեղ կարող եք նշել նաև ձեր բալիկի ծննդյան օրը:

Café Bridge և Garden Bridge` փակ և բաց սրճարաններ, քաղաքի ներսում ձեզ կզգաք ինչպես քաղաքից դուրս. մաքուր օդ, ջրվեժ, կանաչ գոտի, համեղ սուրճ և տեղում պատրաստվող խմորեղեն:

Վստահ ենք ձեզ մոտ արդեն ցանկություն առաջացավ այցելել Park Bridge-ի սրահներից մեկը, մեզ մնում է միայն հիշեցնեմ հասցեն`

Լենինգրադյան 1/6,

Հեռ.` +374 94 38 06 06

You May Also Like

See more