Թամանյան 1/17 հասցեում երեկ պաշտոնապես իր դռները բացեց Կասկադի ամենամեծ սրճարանը` People’s gastro café-ն: Երկհարկանի հետաքրքիր ինտերյերային լուծումներով սրճարան, որտեղ ոչ միայն կարող եք համեղ սնվել, հաճելի երաժշտություն լսել, այլ նաև միջոցառումներ կազմակերպել, քանի որ People’s-ի առաջին հարկի Drunk սրահը հագեցած է տեխնիկական բոլոր հարմարություններով թե՛ թեմատին երեկույթների, թե կինոդիտումների և թե՛ տոնական առիթներ նշելու համար։ People’s սրճարանի թոնրատունը թույլ է տալիս տաք-տաք հացաբուլկեղեն հրամցնել այցելուներին, դե իսկ մսամթերքի մասին կլռեմ, քանի որ բացման օրը ամեն ինչ այնքան համեղ էր, որ մոռանալով որ շուտով տոներն են մոտենում և չգիրանալն ամեն դեպքում խրախուսվում է))), չէինք կարողանում հագենալ համեղ սթեյքերից և լոշիկի մեջ լցոնած մսամթերքից։ Այո՛, մսամթերքին People’s ում առավել ջերմ են վերաբերվում` սկսած հայկական ավանդական խորովածից մինչև եվրոպական ամենահյութալի սթեյքերը։ Իսկ երեկվա հյուրերի համար այդ հյուրասիրությունն ավելի քան կատարյալ էր, քանի որ նրանք կարողացան վայելել այս համեղ ուտեստները TAKAR գինիների և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։
Բազում հյուրեր, շաա՜տ համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, ինչպես նաև DJ-ի ժամանակակից ելևէջներ, քաղցրահամ տորթ ու հաճելի ժամանց. այսպիսինն էր People’s gastro café-ի պաշտոնական մուտքը Կասկադ` Թամանյան 1/17 հասցե։
Ի դեպ, ողջ երեկոն անթերի վարեց Տիգրան Գևորգյանը, ջերմ, թեթև, հումորային և տեղեկատվական։