ProReCa ընկերության 3 ամյակն ու համանուն ամսագրի շնորհանդեսը

ProReCa ընկերության 3 ամյակն ու համանուն ամսագրի շնորհանդեսը

Նախորդ օրը ներկա էինք ProReCa ընկերության 3 ամյակին նվիրված փակ միջոցառմանը, գնացել ու ֆիքսել ենք ամեն ինչ, որպեսզի սիրով ներկայացնենք այն ձեզ, բայց նախ ներկայացնենք ընկերության հիմնադիր Սյուզի Մւքայելյանի կարճ հարցազրույթը ProReCa-ի ստեղծման և անցած ուղու մասին`

– Մոտ 10 տարի իրականացնելով մի շարք ռեստորանների մեկնարկ և կառավարում, ապահովելով վերջիններիս աշխատակազմերի պրոֆեսիոնալ հավաքագրումն ու վերապատրաստումը, բիզնեսի ստանդարտացումն ու զարգացումը՝ ամփոփելով աշխատանքային տարիները HoReCa ոլորտում և հետհայացք գցելով ոլորտում ինձ ծանոթ խնդիրներին ու բացթողումներին՝ որոշեցի բացել ընկերություն, որը կզբաղվի ոլորտում առկա խնդիրների լուծմամբ: Այս կերպ էլ 2019 թվականին կյանքի կոչվեց ProReCa ընկերությունը։ Այն կոչված է զբաղվելու ռեստորանների բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ: Ընկերությունը ստեղծվեց ֆինանսական ներդրումների բացակայությամբ՝ առանց գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ այլ տեխնիկայի: Նման սուղ պայմանների առկայությամբ անգամ, արդեն իսկ հիմնադրման փուլում մեզ համար հստակ էր այն, որ ProReCa-ն կապահովի գործընկերների համար մաքսիմալ արդյունավետություն և կայուն աճ շուկայական փոփոխվող մրցակցային պայմաններում։ Մենք սահմանել էինք հստակ և տեսանելի նպատակներ, որոնք այսօր արդեն իրականություն են դարձել և ապահովում են շոշափելի արդյունք շուկայում: Այո, նպատակները կյանքի կոչվեցին։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես մեր գործընկերներն, այնպես էլ մենք ինքներս։ Այսօր ProReCa-ն մի մեծ ընկերություն է, որում գործում են բաժիններ՝ ընդունակ լավագույնս ապահովելու ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների իրականացումը։ Ընկերությունը գործում է արդեն ոչ թե ներքին, այլ նաև միջազգային շուկայում։ Ունենք գործընկերներ ԱՄՆ-ում և Վրաստանում: Թվով ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչ նույն այդ ռազմավարության կյանքի կոչման փուլ․ ահա մեր ձեռքբերումների խարիսխը:

Եվ մենք կանգ չենք առնում անելով լավագույնը` մեր գործընկերների հետ ունեցած համագործակցությունն ամրապնդելու և այդ գործընկերների շրջանակը շարունակաբար մեծացնելու համար: Այո, ProReCa ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերի 10-ին, այսօր հասցրել է արդեն HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։

Մենք զբաղվում ենք ռեստորանային գործունեության պլանավորմամբ և առաջխաղացմամբ, գործընկերների աշխատակազմի հավաքագրմամբ և վերապատրաստմամբ, թափուր հաստիքների լրացմամբ, բիզնեսի ստանդարտացմամբ, հաշվապահության իրականացմամբ, PR ծառայությունների մատուցմամբ, մարքեթինգային արշավների պլանավորմամբ և իրականացմամբ, սոցիալական ցանցերի վարմամբ (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացմամբ, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստմամբ, նկարահանումների կազմակերպմամբ։

Ահա այսպիսինն էր ProReCa-յի ստեղծման պատմությունն և անցած ուղին։ Դե իսկ միջոցառման ժամանակ ներկա էին բոլոր այդ հավատարիվ գործընկերները, ովքեր եկել էին Սյուզիին շնորհավորելու և տոնական երեկոն վայելելու. հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն, ջերմ ժպիտներ, շնորհակալական և շնորհավորանքի խոսքեր։ Ի դեպ, հենց նույն օրը The Alexander Hotel-ի տոնական սրահում պաշտոնապես նաև տոնեցինք ProReCa ամսագրի մուտքը շուկա, սնդուսափայլ այս ամսագիրը կզարմացնի ձեզ իր որակական և էսթետիկ պատկերներով, ինֆորմատիվ տեղեկությամբ… այն ասես փոքրիկ տեղեկատու լինի մայրաքաղաքում HoReCa ոլորտում առկա լավագույն ընկերությունների մասին։

You May Also Like

See more