Samsung ընկերության Galaxy Z Fold4 և Galaxy Z Flip4 սմարթֆոնների փակ շնորհանդեսը

Samsung ընկերության Galaxy Z Fold4 և Galaxy Z Flip4 սմարթֆոնների փակ շնորհանդեսը

Samsung Electronics-ը Երևանում անցկացրեց Galaxy Z Fold4 և Galaxy Z Flip4 չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնների շնորհանդեսը։

Շոու բիզնեսի ներկայացուցիչներ, «ինֆլյուենսերներ» և բիզնես ոլորտի թոփ մենեջերներ մասնակցեցին քաղաքի կենտրոնում՝ The Alexander Luxury Collection հյուրանոցի «Italiano Ristorante»-ում տեղի ունեցած մեծ երեկույթին: Երեկոյի հյուրերի թվում էին հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հաղորդավար և ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը,  հայտնի բլոգեր Կամո Թովմասյանը և շատ այլ հայտնիներ:

Միջոցառումը վարեց դերասան Արման Մարգարյանը, իսկ երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Արամ MP3-ը, որից հետո խելահեղ ռիթմեր ապահովեց DJ Мey-ը:

Ռուսաստանում Samsung Electronics Mobile-ի ղեկավար Ալեքսանդր Ուգլովը խոսեց Samsung ընկերության նոր սմարթֆոնների մասին, որոնք գլոբալ ներկայացվել են օգոստոս ամսին.

«Նոր Samsung  Galaxy Z Fold4  և Galaxy Z Flip4 դարձել են էլ ավելի արդյունավետ և հուսալի: Այս սմարթֆոնները ունեն պրոֆեսիոնալ տեսախցիկներ, եզակի կառուցվածք, էլեգանտ տեսք և առանձնանում են իրենց դիմացկունությամբ: Վերջերս, IFA 2022 գլոբալ ցուցահանդեսում Samsung-ը ողջ աշխարհին ցուցադրեց այս նոր սմարթֆոնները: Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ՝ Երևանում և ձեզ ներկայացնել մեր նոր՝ չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնները»:

Galaxy Z Fold4-ը և Galaxy Z Flip4-ը Samsung-ի չորրորդ սերնդի ծալվող գաջեթներն են:

Galaxy Z Flip4 ծալելուց հետո բավականին փոքր է, իսկ բացելիս՝ սովորական սմարթֆոնի չափ: Այն ինքնաարտահայտման կատարյալ միջոց է՝ բազմաթիվ հնարավորություններով, որոնք ուղղված են կոնտենտի ստեղծմանը և անհատականացմանը: Նորաոճ և կոմպակտ գաջեթն ավելի էլեգանտ է դարձել, քան նախորդ մոդելները, ունի բարակ ծալովի մեխանիզմ, ուղիղ եզրեր, հետևի փայլատ ապակի և փայլուն մետաղական շրջանակ: Վերջինիս նրբագեղ դիզայնը և գունային բազմազանությունը երաշխավորում են, որ գաջեթի սեփականատերը միշտ լինի ուշադրության կենտրոնում: Գործառույթների լայն շրջանակի շնորհիվ հնարավոր է տպավորիչ լուսանկարներ և տեսանյութեր պատրաստել. պարզապես հարկավոր է ծալվող հեռախոսը դնել ցանկացած մակերեսի վրա:

Galaxy Z Fold4-ը յուրահատուկ գաջեթ է, որը միավորում է առաջատար սմարթֆոնի և կոմպակտ պլանշետի ուժեղ կողմերը: Գաջեթի հիմնական էկրանը իդեալական է բազմաֆունկցիոնալ աշխատանքի համար. այն հնարավորություն է տալիս միաժամանակ աշխատել երեք հավելվածով: Օրինակ, դուք կարող եք դիտել YouTube-ը, «ճամփորդել» ինտերնետում և հաղորդակցվել Messenger-ի միջոցով: Համակարգչային ինտերֆեյսով հարմարավետ վահանակի շնորհիվ կարող եք արագ մուտք գործել ձեր սիրելի կամ հաճախ օգտագործվող հավելվածները, միաժամանակ ժեստերի կառավարումն օգնում է ավելի արագ կատարել տարբեր առաջադրանքներ:

Samsung Galaxy Z Fold4  և Galaxy Z Flip4 չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնները բավականին դիմացկուն են: Շրջանակը և ծխնիի նմանող առանցքը պատրաստված են զրահապատ ալյումինից, իսկ արտաքին էկրանի Corning® Gorilla® Glass Victus®+ գերդիմացկուն ապակին երաշխավորում է հուսալի պաշտպանություն արտաքին գործոններից: IPX8 ջրակայունության վարկանիշի շնորհիվ սպառողները կարող են վստահ լինել, որ իրենց հեռախոսն անվտանգ է, նույնիսկ եթե անձրևի տակ ընկնեն:

Նոր Galaxy Z սմարթֆոնների մասին ավելին իմանալու համար այցելեք Samsung.com:

Տեխնիկական մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Միջոցառման կազմակերպիչ McCann Yerevan միջազգային մարքեթինգային ընկերություն:

You May Also Like

See more