Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

Մարտի 3-ին Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Galaxy S սմարթֆոնների նոր սերիան՝ Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra: Հանդիսավոր միջոցառումը կազմակերպված էր Դվին համալիրի << One & Only Theatre>>-ում՝ առաջին թատրոնն աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։

Samsung-ի ինովացիոն սարքավորումների պրեմիերային նվիրված փակ երեկույթին ներկա էին շատ հայտնի և սիրված դեմքեր, բլոգերներ և ինֆլյուենսերներ: Միջոցառումը վարում էր դերասան Արման Մարգարյանը, իսկ շնորհանդեսի և երեկույթի երաժշտության պատասխանատուն էր DJ Guevo-ն:

Բոլոր ներկաները նախ ծանոթացան նոր սմարթֆոնների առանձնահատկությունների հետ։ Սկսենք հիմնականից. գիշերային նկարահանում՝ սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ , տեսանյութեր և նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում։ Եվ որպեսզի շնորհանդեսի հյուրերը կարողանային անձամբ փորձարկել նոր Galaxy S շարքի հնարավորությունները, Samsung Electronics-ը պատրաստել էր հատուկ << տիեզերական >> ֆոտոանկյուն, որտեղ ներկաները թեմատիկ լուսանկարներ կարողացան անել << 360 աստիճան >> ձևաչափով։ Ի դեպ, նոր սմարթֆոնների շարքն ունի բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնիսկ մթության մեջ։ Նորույթներում հաշվողական հզորության համար պատասխանատու է ամենաառաջադեմ բջջային հարթակ Snapdragon 8 Gen 2-ը, որը մշակվել է բացառապես նոր Galaxy սմարթֆոնների համար, ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացի վրա հիմնված նոր ֆունկցիաների և ռեժիմների կիրառությունը։ Նոր մոդելների միկրոճարտարապետությունը թույլ է տվել Galaxy S23 սերիայի սարքավորումների հաշվողական հզորության 30% աճ՝ նախորդ սերնդի համեմատ։ Իսկ օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է 41%-ով ավելի արագ աշխատանք, քան Galaxy S 22 սերիայի սարքավորումները:

Նոր մոդելներից Galaxy S 23 Ultra-ն ունի ներկառուցված S Pen էլեկտրոնային գրիչ, որն այդքան սիրված է Galaxy Note սմարթֆոնների օգտատերերի կողմից։ Դրա միջոցով կարող եք հեշտությամբ աշխատել հավելվածների հետ , ինչպես նաև կատարել գրառումներ և նկարել էսքիզներ հենց ձեր բջջային սարքավորման էկրանին։ Պրոֆեսիոնալ մակարդակի տեսախցիկն հագեցած է նոր 200 մեգապիքսելանոց սենսորով՝ անհավանական դետալներ ֆիքսելու ադապտիվ պիքսելներով։

Հայաստանում նոր սմարթֆոններն հասանելի են 2023 թվականի փետրվարի 24-ից և այստեղ շատ տեղին կլինի մեջբերել Ռուսաստանում Samsung Electronics-ի դյուրակիր տեխնիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուգլովի խոսքերը. << Galaxy S 23 սմարթֆոնների շարքը հաջորդ կարևոր իրադարձությունն է Samsung Electronics-ի նորարարությունների պատմության մեջ։ Վստահ եմ, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S 23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը>>:

Սմարթֆոններին ծանոթանալուց հետո հյուրերը վայելեցին անհավանական ակրոբատիկ ներկայացում, որը յուրօրինակ է իր ֆորմատով։

Միջոցառման կազմակերպիչն էր McCann Yerevan միջազգային մարքեթինգային ցանցը։

Ի դեպ, Samsung ընկերության վերջին նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել news.samsung.com կայք։

You May Also Like

See more