SAVAR գինիները՝ Սարյանի տուն-թանգարանում

SAVAR գինիները՝ Սարյանի տուն-թանգարանում

Երազանքները իրականանալու հատկություն ունեն, եթե դրանցում կա սեր, հոգատարություն և աշխատասիրություն։ Այդպիսի մի վառ, մոտիվացնող պատմությունից են սկիզբ առել SAVAR գինիները, որով էլ սիրով կիսվում ենք ձեր հետ, և այսպես…

Հայաստանի մի հին ու բերքառատ գյուղերից մեկում, Ռինդում, բլուրների և դարավոր խաղողների այգիների միջև մեծացել է SAVAR-ի հիմնադիր Վարդան Սահակյանը։ Խաղողի մասին պատմություններ լսելով՝ Վարդանը երազում էր իր գյուղի անունը ճանաչելի դարձնել ողջ աշխարհով մեկ։ Տարիների ընթացքում գինիների նկատմամբ սերն ու բիզնեսի ոլորտում ունեցած ձեռքբերումները հուշում էին, որ եկել է երազանքներն իրականացնելու ժամանակը։ Ահա SAVAR գինիների նախապատմությունը, որն իր ծնունդով նաև հույսի և առաջընթացի խորհրդանիշ դարձավ այս գյուղի համար։

Ռինդն ու Աղավնաձորը բարձր լեռների գագաթին տալիս են էնդեմիկ խաղողի տեսակներ, որոնք բնորոշում են հայկական գինեգործությունը։ Այստեղ երկինքն ու հողը ոգեշնչում են երազանքներ, նոր հորիզոններ ու նոր արժեքներ ստեղծել։ SAVAR գործարանի և այգիների դիրքը նույնպես խոսում է բրենդի և իր խոստման մասին։ 1350 մ բարձրության վրա, լանդշաֆտների և հորիզոնը ընդգրկող լեռների տեսարանով շրջապատված, աճում են խաղողի էնդեմիկ տեսակներ, շուրջ 30-60 տարեկան այգիներ են Աղավնաձոր և Ռինդ գյուղերում, որոնք SAVAR թիմի հոգատարության ու խնամքի շնորհիվ դեռ երկար կապրեն՝ շարունակելով գինու արվեստի շենացումը Ռինդում։ Այստեղ ամեն մանրուք ոգեշնչում է երազել ու հասնել բարձրունքների։ Այն ավելին է, քան պարզապես գեղեցիկ վայր, այն գյուղն ու նրա ժողովրդին շենացնելու խոստում է։

SAVAR-ի գինու յուրաքանչյուր շիշն իր մեջ կրում է արտասովոր էություն, որտեղ բնությունն ու մարդկային երազանքները միաձուլվում են ներդաշնակության մեջ, տալիս ուժ ու թևեր երազանքներում սավառնելու համար։

Այ հենց այս խորը պատմության, հոգատարության ու քրտնաջան ջանքի արդյունքում ստեղծված SAVAR գինիները վայելելու էին եկել նախորդ օրը բազում հարգարժան հյուրեր։ Ընտրված վայրը Սարյանի տուն-թանգարանն էր, մատուցվող գինիները՝ կարմիր անապակ գինի ( 2021), վարդագույն անապակ գինի ( 2022 ) և սպիտակ անապակ գինի ( 2021 ), որոնցից յուրաքանչյուրը մատուցվում էր համապատասխան ուտեստով, երաշտությունը՝ դասական կենդանի երաժշտություն, սրահի զարդարանքը՝ բնական մեղմ երանգի ծաղիկներ, իսկ օդում՝ SAVAR գինիների արբեցնող բույր։ Ի դեպ, SAVAR անվանման հիմքը գալիս է հենց սավառնել բայից, որն այնքան բնորոշ է այն կադրերին, որոնք ֆիքսել ենք հենց ձեզ համար այս բացառիկ փակ միջոցառումից, որի կացմակերպիչն էր Episodenmore-ը։

You May Also Like

See more