Scarpe multibrand – Grand Opening

Scarpe multibrand – Grand Opening

Scarpe Multibrand-ը ներկայացնում է եվրոպական շատ հայտնի կոշիկների բրենդեր, ինչպիսիք են՝ Geox, Ecco, Clarks, Nero Giardini, Liu Jo, Frau, Rieker, Pepe Jeans, Rieker, Vagabond, և այլն: Scarpe Multibrand-ը հոգացել է մեր մասին և ստեղծել է մի կոնցեպտ, որը հասանելի է բոլորին՝ առաջարկելով կոշիկների ընտրության լայն հնարավորություն: Այն մեզ ավելի է մոտեցրել հայտնի, որակյալ, հարմարավետ և նորաոճ կոշիկների բրենդերին՝ ներառելով բոլորին մեկ հարկի տակ:

Scarpe Multibrand-ոից կկարողանաք կատարել տարբեր ճաշակի և նախասիրություններին համապատասխան գնումների՝ Ձեր, Ձեր երեխաների և ընտանիքի բոլոր անդամների համար՝ առօրյա ոճից մինչև դասական:

Scarpe Multibrand-ն արդեն ներկայացված է 7 խանութ-սրահներով՝ բոլոր մոլերում և կենտրոնում:

Ներկայացնեմ բրենդներից մի քանիսին:

Geox  Ջեոքս

Geox-ն իտալական շատ ճանաչված բրենդ է, որn աշխարհում հայտնի է իր շնչող կոշիկների նորարարական տեխնոլոգիաներով, որի շնորհիվ ոտքերը շնչում են և գտնվում կատարայալ հարմարավետության մեջ: Geox-ը կիրառում է բազմաթիվ պատենտավորված տեխնոլոգիաներ կոշիկի ստեղծման մեջ, որպեսզի մենք կրենք կոշիկ, որը մեզ թույլ կտա վայելել ամեն քայլը հաճույքով և հարմարավետությամբ: Geox-ը ներկայացնում է կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Ի դեպ Geox-ի մանկական հավաքածուն երաշխավորվում է Իտալիայի պոդոլոգների ասոցիացիայի կողմից:

ECCO Էկկո

ECCO-ն հայտնի դանիական բրենդ է, որն առանձնանում է իր հարմարավետությամբ, գեղեցիկ և նորաոճ դիզայնով, նորագույն տեխնոլոգիաներով: ECCO-ն ներկայացնում է կոշիկներ սեփական արտադրության պրեմիում դասի բնական կաշվից:

ECCO-ն արդեն 60 տարի է համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում և ներկայացնում է կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ում կգտնեք առօրյա, սպորտային, դասական կոշիկներ, որոնք կրելիս կզգաք գերհարամարավետություն:

Clarks Կլարքս

Clarks-ը հայտնի բրիտանական բրենդ է, որն ունի 200 տարվա պատմություն:

Բրենդն աշխարհում առաջինն էր, որ ներկայացրեց Hygienic range տեխնոլոգիան, որը նույնությամբ կրկնում էր աջ և ձախ ոտնաթաթերի կառուցվածքը, իսկ մինչ այդ կոշիկները պատրաստվում էին ուղիղ արտաքին ներբանով՝ առանց աջ և ձախ ոտքերի կառուցվածքին ուշադրություն դարձնելու:

Clarks ապրանքանիշը հայտնի է ողջ աշխարհին իր հարմարավետության բարձր ստանդարտներով և տեխնոլոգիաներով, որոնք էլ դարձել են բրենդի տարբերակիչ առանձնահատկություններից:

Pepe Jeans Պեպե Ջինս

Pepe Jeans-ը անգլիական հայտնի բրենդ է, որը շնորհիվ իր նորարարական և երիտասարդական լուծումների շատ արագ սիրվեց երիտասարդների կողմից և վայելեց մեծ ճանաչելիություն: Բրենդը հայտնի է իր գեղեցիկ, գունավոր և stylish մոդելներով, որոնք յուրաքանչյուր look կդարձնեն ավելի ոճային:

Liu Jo  Լիու Ջո

Ինձ թվում է շատերը կուրախանան իմանալով, որ Scarpe-ում կարող եք գտնել հայտնի իտալական Liu Jo բրենդը: Liu Jo-ն համարվում է բարձրակարգ, պրեմիում դասի ապրանքանիշ, որն առաջարկում է թրենդային և նորարական դիզայնով պատրաստված կոշիկներ: Բրենդը առանձնանում է իր նորաոճ տեսքով, հարմարավետությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ սիրվել և տարածվել է ողջ աշխարհում:

Nero Giardini Նեռո Ժառդինի

Nero Giardini-ն հայտնի իտալական բրենդ է, որը հենց made in Italy-է: Այն արդեն շատ տարիներ առանձնանում է շուկայում իր որակով, դիզայնով և տեսքով:

Բրենդի կոշիկները պատրաստվում են միայն բարձրակարգ ու բնական հումքից՝ ապահովելով մոդելների երկարակեցությունն ու բարձր որակային հատկանիշերը:

Rieker Ռիկեր

Rieker գերմանական բրենդն արդեն վաղուց է հայտնի մեր շուկայում: Այն առանձնանում է իր գերհարմարավետությամբ, որն ի դեպ շատ սիրված ու պահանջված է մեր ապռողների շրջանում: Ներկայացված են կոշիկներ կանանց և տղամարդկանց համար՝ համապատասխան ցանկացած տարիքի և ոճի:

Scarpe-ի բոլոր բրենդներն առանձնանում են իրենց նորաոճ դիզայնով, հարմարավետությամբ և որակով: Շատ դժվար է միանգամից մեկ վայրում գտնել կոշիկների այսքան լայն ընտրություն ընտանիքի բոլոր անդամների համար: Scarpe-ն հոգացել է այդ խնդրի մասին և Ձեզ է ներկայանում միանգամից 7 մասնաճյուղով:

You May Also Like

See more