Sorriso #6… GRAND OPENING !!!

Sorriso #6… GRAND OPENING !!!

Իսկ դուք գիտե՞ք ինչ է նշանակում SORRISO… 《 ԺՊԻՏ 》, ահա Sorriso բառի թարգմանությունն իտալերենից։ Դե բնական է, չէ՞ որ փոքրերի, անգամ մեծերի, դեմքին ժպիտ է առաջանում, երբ պետք է Sorriso-յի պաղպաղակները համտեսեն, քանի որ դրանք բոլորն առանց պալմայի յուղի են, կենդանական սերուցքով են պատրաստված, առանց գունային հավելումների և հիդրոֆոնային ճարպերի: Ի դեպ, շատերն առանց կաթի են, միրգ եվ ջուր ունեն, նաև առանց շաքարավազի են։ 150+ համեր, որոնք չեք գտնի անգամ ջելատոյի հայրենիք Իտալիայում՝ չիչխանի, թթի, նռան համով և այլն։ Այո, այո թվով վեցերորդ Sorriso-ն պաշտոնապես բացվեց նախորդ օրը Մաշտոցի 15 Ա հասցեում։ Լայն, ընդարձակ անուշաբույր, նաև մարդաշատ. տոնական Sorriso-ն իր հարկի տակ հավաքված բոլոր հյուրերին ներս հրավիրեց կարմիր ժապավենի կտրման պաշտոնական արարողությունից հետո` համեղ հյուրասիրվելու, 12 րոպեի ընթացքում թարմ պաղպաղակ պատրաստելու, DJ Diana-յի տրամադրող երաժշտության տակ փակ երեկոն վայելելու համար։ Ի դեպ, Sorriso-յի մասին ինֆորմացված հյուրերից մի քանիսը նաև անակնկալ նվերներ շահեցին։ Տոնական օրվա մասին հավելյալ տեղեկությունը ներկայացնում ենք մեր գեղեցիկ ֆոտոշարքում։

You May Also Like

See more