Swim Fashion 2021 – Good By Summer

Swim Fashion 2021 – Good By Summer

Արդեն աշուն է, բայց ամռան շունչը դեռ չի պակասում։ Չնայած գեղեցիկ ամռան փակման մենք ներկա էինք ArmMod Fashion նախագծի կազմակերպած Swim Fashion լողազգեստների ցուցադրության ժամանակ ամռան վերջին օրը Կովկաս համալիրի բացօթյա լողավազանում, սակայն համաձայնեք, որ ամառը դեռ չի վերջացել։ Ցուցադրությունը բացառիկ էր և՛ թեմատիկայով, և՛ մատուցմամբ, և՛ բարդ ու կրեատիվ տեխնիկական լուծումներով։ Ներկաները իսկապես հիացած էին։ Միջոցառման գլխավոր հովանավորն էր ArLeAM ընկերությունը իր ,,Դուռ,, ապրանքանիշի գինիներով։ Երեկոյի dress code-ը սահմանված էր հենց իրենց բրենդինգի գույներով` սպիտակ և մանուշակագույն։

Բացումը վստահված էր սիրված երգչուհի Կարինա Առուստամյանին, իսկ ցուցադրությունը իր գեղեցիկ քայլքով բացեց Միսս Արմենիա 2019 գեղեցկուհի  Լիանա Ոսկերչյանը, ով միջոցառման գովազդային դեմքն էր։

Սկզբում աղջիկները ներկայացան ,,Lentex,,  ընկերության բոդիներով` համադրված դիզայներ Գայանե Մարտիրոսյանի շքեղ ձեռագործ զարդերով ։ Հաջորդիվ գունեղ և ինքնատիպ

,,Calzedonia,, բրենդի լողազգեստների ցուցադրությունն էր, որից հետո տեղափոխվեցինք աշուն։ Մոդելները ներկայացան լողազգեստների և  ,,Zakaryan,, բրենդի ջինսե վերնահագուստի համադրությամբ, իսկ փակումը թեմատիկ էր և բեմադրությամբ կապված էր գլխավոր հովանավոր ArLeAM ընկերության հետ։

Մոդելների գեղեցիկ դիմահարդարումը ապահովել էր  Make up Paloma դիմահարդարման սրահը, իսկ վարսահարդարումը` ոճաբան֊ վարսահարդար Կարինե Գրիգորյանը իր  թիմի հետ։

Երեկոյի ընթացքում հետաքրքիր հարցերի միջոցով խաղարկվեցին նվերներ միջոցառման գործընկերների կողմից` Go Travel, Wonder Woman, Davis Gym…

Երեկոյի թեժ ռիթմերը ապահովում էր գեղեցկուհի Dj Diana-ն, իսկ երեկոն դինամիկ և կրակոտ վարեց Լյուսի Հայրապետյանը ։

Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկերուհի Ռուբինա Գրիգորյանին կայացած նախագծի համար։

You May Also Like

See more