Հայաստանում The Body Shop-ը գործարկեց խանութ ամենանոր հայեցակարգով, որն առայժմ հասանելի է աշխարհի միայն մի քանի քաղաքներում: Խանութը ինտերակտիվ «ակտիվիստ-աշխատարան է», որն այցելուներին խրախուսում է ուսումնասիրել ապրանքատեսակները և բացահայտել, թե ինչպես կարող ենք պայքարել ավելի ազնիվ ու գեղեցիկ աշխարհի համար: Խանութի այս հայեցակարգով The Body Shop-ը շարունակում է լինել էկոլոգիապես առաջադեմ և զարգացող: Խանութը կահավորված է էկոլոգիապես մաքուր հարմարանքներով, ինչպիսիք են վերամշակված փայտն ու պլաստմասան, որպեսզի նվազագույնի հասցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
Նոր սրահի բացմանն ընդառաջ ներկայացվեց նաև շշերի բազմակի լիցքավորման համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել տարեկան ավելի քան 25 տոննա պլաստիկի օգտագործումը:
The Body Shop-ն ուղղակի բրենդ չէ, այլ բրենդ-ակտիվիստ։ Այն հավատացած է, որ յուրաքանչյուր կին ու աղջիկ ի զորու է վերափոխել աշխարհը՝ այն դարձնելով ավելի արդար ու գեղեցիկ: Հենց դրանով էլ պայմանավորված հյուրերը հրավիրատոմսերի հետ միասին ստացել են այս կավե բաժակներն ու ափսեները: Դրանք պատրաստված են սահմանամերձ Բերդավան համայնքի «Կենաց Կավ» աշխատանոցի պատանի աղջիկների ու կանանց կողմից: «Կենաց Կավ»-ը նախաձեռնություն է՝ ստեղծված Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով հզորացնել տեղի աղջիկներին և կանանց, աջակցել իրենց մասնագիտական ուղում:
Հայաստանում The Body Shop-ի բացառիկ ներկայացուցիչը «ԱԿԳ» դեղատների ցանցն է: Առաջին սրահը բացվել էր նախորդ տարի՝ Մաշտոցի 42ա հասցեում: The Body Shop-ը հիմնադրել է ձեռնարկատեր Դամ Անիտա Ռոդիքը, երբ 1976թ․-ին Անգլիայի Բրայթոն քաղաքի փոքրիկ խանութում սկսեց վաճառել բնական բաղադրիչներով ձեռքով պատրաստված մինիմալ փաթեթավորմամբ շուրջ 25 ապրանքատեսակ:
Այսօր գեղեցկության համաշխարհային ապրանքանիշ The Body Shop-ը, ունենալով ավելի քան 3000 խանութ աշխարհի 76 երկրում, ձգտում է աշխարհում դրական փոփոխություն մտցնել՝ ներկայացնելով մաշկի, մազերի համար նախատեսված բարձրորակ ու բնական բաղադրիչներով խնամքի ու դիմահարդարման միջոցներ, որոնք չեն վնասում մարդկանց, կենդանիներին, և շրջակա միջավայրը։
The Body Shop-ն առաջարկում է 800 ապրանքատեսականի՝ արտադրված հանրօգուտ պայմաններին համաձայն: The Body Shop-ը ներկայացնում է կենդանիների վրա չփորձարկված ապրանքներ և խթանում է մարդկանց՝ հատկապես կանանց և աղջիկների բարձր ինքնավստահությունը իրենք իրենց, իրենց մարմնի և ապագայի նկատմամբ: Ապրանքանիշը օգտագործում է բարձրորակ բնական բաղադրիչներ, ինչպես օրինակ թեյի ծառը, շիան, կանեփը, որոնք աճեցված են «ethical» պայմաններում այսինքն` անվնաս են մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար, և վերածում է դրանք նորարարական ապրանքների:
The Body Shop-ը իր խանութներն ու արտադրանքները մշտապես օգտագործել է որպես միջոց՝ բարձրաձայնելու շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հետ կապված հարցերը: Տարիների ընթացքում ապրանքանիշը ղեկավարել է արշավներ՝ ընդդեմ մարդու իրավունքների չարաշահումների՝ պաշտպանելով կենդանիներին ու շրջակա միջավայրը, և հետևողականորեն աշխատել է՝ ուղղված մարդկանց ինքնագնահատականի բարձրացմանը՝ արժանանալով մի շարք գործատուների և սպառողների աջակցությանը, ինչպես նաև նպաստելով արդյունաբերության նշանակալի փոփոխություններին:
The Body Shop-ը կոսմետիկայի առաջին միջազգային ապրանքանիշն է, որը նպաստեց կենդանիների վրա կոսմետիկ նպատակներով փորձարկումներ անելու հարցի լուծմանը և ստացավ սպառողների աջակցությունը։
The Body Shop-ը նաև կոսմետիկայի առաջին մանրածախ վաճառքի ընկերությունն էր, որ մշակեց համայնքային արդար առևտրի ծրագիրը՝ Community Fair Trade-ը: Նրանց նպատակն է ձևավորել երկարաժամկետ առևտրային համագործակցություն փորձառու արտադրող խմբերի հետ, ովքեր կիսում են իրենց հանրօգուտ գործունեությանն ուղղված սկզբունքները: Այսօր ապրանքանիշը ձեռք է բերում բարձրորակ բաղադրիչներ, ինչպես նաև նվերներ, աքսեսուարներ և փաթեթավորման պարագաներ աշխարհի մի շարք մատակարարների կողմից:
The Body Shop-ի ամենասիրված ապրանքները
The Body Shop-ը ոգեշնչող պատմություններ կերտելու ժառանգություն ունի, որոնք փոխանցում են ֆանտաստիկ կատարողականությամբ զգայական փորձառություն։ Դրանք գրված են բնական աշխարհի և իր մշակույթի, անհավանական բաղադրիչների և ծիսակարգերի հարստության և իմաստության հիման վրա։ Ծանոթացեք The Body Shop-ի ամենասիրված ապրանքներից մի քանիսին։
Մարմնի կարագ շիի հիմքով
The Body Shop-ն օգտագործում է Գանայի կանանց գեղեցկության հնագույն գաղտնիքը՝ Տեղական տոնավաճառի բացառիկ որակյալ շիի յուղը՝ պատրաստված ձեռքով Գանայում։ Խորհրդանշական այս բուսական մարմնի յուղը խոնավ է պահում մաշկը մինչև 96 ժամ։
Շամպուն կոճապղպեղի հիմքով
Իզուր չէ, որ այս ապրանքատեսակը գրանցում է վաճառք յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ։ Շրի Լանկայի կոճապղպեղի եթերայուղով, կեչու կեղևով, սպիտակ ուռենու մզվածքով և Եթովպիական մեղրի խառնուրդով մազերն ամրացնող այս շամպունն օգնում է ազատվել թեփից։
Երիտասարդության Կաթիլներ Խտանյութ
Ամենաշատ վաճառվող այս շիճուկի օրական մի քանի կաթիլը ձեր մաշկին թարմություն կհաղորդի։ Ձեռք բերեք ավելի թարմ, հարթ և առողջ տեսք ունեցող մաշկ, որը պաշտպանված է շրջակա միջավայրի ազդեցությունից։
Հիմալայան ածուխի հիմքով մաքրող և փայլ հաղորդող դիմակ
Այուվերդական ավանդույթներով ոգեշնչված՝ The Body Shop-ի ածուխի դիմակը պարունակում է բամբուկի ածուխ, կանաչ թեյի շերտազատող ազդեցություն ունեցող տերևներ և Տեղական տոնավաճառի թեյի ծառի յուղ։ Դիմակն օգնում է մաքրել մաշկը և հաղորդել թարմություն։
Թեյի Ծառի Յուղ
Բոլորին ծանոթ է իր չափերով փոքր, բայց հզոր մաքրող հատկությամբ թեյի ծառի այս յուղը։ Այն օգնում է ազատվել մաշկային բծերից և ամեն օրն ապրել գեղեցիկ ու վստահ։ Բույրն անգամ թարմեցնող է։ Ընդամենը մի քանի կաթիլը բավարար է։