The Story

The Story

The Story` երկու տաղանդավոր աղջիկների ստեղծած հայկական արտադրանքը սրտամոտ կլինի շատ ու շատ երիտասարդ աղջիկների։ Ռիմա Թադևոսյանը և Հայկուհի Ավրահամյանը on line shop-ի միջոցով իրականացնում են իրենց հետևորդների պատվերները, գեղեցիկ և ոճային հագուստներ, որոնք մեծամասամբ ձեռքի աշխատանք են։ Հայաստանում The Story-ին գործում է օն լայն տարբերակով, բայց ահա ԱՄՆ-ում այն ներկայացված է Fashion In խանութ-սրահում։ Լավ, իսկ հիմա խոսենք բուն մեր այցի մասին. նախորդ օրը Martini Royal սրճարանում The Story-ն փակ միջոցառման, համեղ հյուրասիրության և մտերմիկ շփման ընթացքում ներկայացրեց իր ձմեռային տեսականին, որը հիմնականում ներառում էր ձմեռային գործվածքներ, հագուստ, գլխարկներ, աքսեսուարներ և ավելին։ Հիշեցնեմ, որ առկա տեսականիից զատ, Դուք կարող եք նաև պատվիրել Ձեր երազած հագուստը` ակնկալելով անթերի արդյունք։

You May Also Like

See more