TM Aesthetic Medical Center

TM Aesthetic Medical Center

Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հրաչյա Քոչար 15 հասցեում գործող TM Aesthetic Medical Center-ում գործող ծառայությունների ցանկը, առավելություններն ու յուրահատկությունները, որոնց հետ մեզ ծանոթացրեց երկար տարիներ այլ հասցեում գործող, իսկ վերջերս արդեն հենց Հրաչյա Քոչար տեղափոխված TM Aesthetic Medical Center-ի տնօրեն Ինեսսա Մարգարյանը։ Դրական աուրայով և մաքրության հաճելի բույրով գերող այս կենտրոնում մատուցվող ծառայությունների ցանկը իսկապես գրավեց մեզ, քանի որ մեկ հարկի տակ են հավաքվել բժշկա֊ էսթետիկական ոլորտի լավագույն մասնագետները, որոնց մատուցած ծառայությունների ցանկը ներկայացնում ենք հաջորդիվ` դեմքի ուրվագծային պլաստիկա, ֆիլերներ, բոտունիլոթերապիա, որոնք իրականացնում է տարիքով չափազանց երիտասարդ, բայց արդեն իսկ տասնյակ պատվոգրերի, հավաստագրերի և դիպլոմների արժանացած բժշկուհի Միշել Տոնոյանը։ Անցնելով առաջ` ուզում ենք Ձեզ ներկայացնել դեմքի և մարմնի դիոդային լազերային մազահեռացման ծառայությունը, որն իրականացվում է բացառապես վերջին սարքավորումներով` ապահովելով իսկապես հիանալի արդյունք։ Չմոռանանք դեմքի խնամքի մասին, որը TM-ում նույնպես առաջնային կարևորություն ունի. պլազմոթերապիա, մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա, դեմքի մաքրումներ և երիտասարդեցման պրոցեդուրաներ։

SPA հատվածը TM-ի յուրահատուկ հատվածներից է, որտեղ իրականացվում են տարատեսակ մերսումներ ( տաք քարերով մերսում, դասական, ոտնաթաթի SPA մերսումներ, չինական կետային մերսում, մեղրով մերսում) պարուրումներ ( ջրիմուռային, ցեխային, շոկոլադե ), փիլինգներ ( AHA փիլինգ, փիլինգ ծովի աղով ), արևելյան շոգեբաղնիք և հիդրոփիլինգ։ Ի դեպ, սիրելի աղջիկներ, արևելյան շոգեբաղնիքից կարող եք օգտվել խմբով, որի դեպքում կգործեն հատուկ արժեքներ։

Չմոռանանք պատմել ձեզ նաև TM-ում գործող լաբորատորիայի մասին, քանի որ հենց այստեղ կարող եք հանձնել ամենատարբեր անալիզներ, վստահ լինելով, որ ստանալու եք ճշգրիտ, արագ և մատչելի ախտորոշում ( սոնոգրաֆիկ բոլոր հետազոտությունները, ներառյալ բոլոր հոդերը, անոթների դուպլեքս և այդպես շարունակ )։ Եթե ցանկանում եք օգտվել վերը նշված ծառայություններից և վստահ լինել, որ գրանցելու եք գերազանց արդյունք, ֆիքսեք TM-ի հասցեն` Հրաչյա Քոչար 15։

You May Also Like

See more