Երևանյան ամենասիրված բակերից մեկը նախորդ օրը կրկին իր դռները բացեց Vostan-ի համեղ խոհանոցը գնահատող և սիրող հայրենակիցների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար: Yerevan by Vostan. կոլորիտային հայկական ուտեստներ, որոնցում պահպանվում են ավանդական հայկական բաղադրատոմսերը, միևնույն ժամանակ համեմվում ժամանակակից շտրիխերով, սիրված երևանյան նոտաներ, որոնք հավելվում են արդի ռիթմեր, զով և հաճելի մթնոլորտ, կենդանի երաժշտություն և շատ ավելին, ահա ինչպիսինն է Ձեր և մեր սիրելի Vostan-ը:
Ի դեպ, պաշտոնական բացման երեկոն ավելի քան յուրահատուկ էր. ավանդական համեղ հյուրասիրությունից զատ, բոլոր ներկաները մի պահ կտրվեցին առօրյայից ունկնդրելով սիրված երգիչներ` Ֆորշին, Ռուբեն Եղոյանին, Արմեն Դարբինյանին, Գարիկ Սարիբեկյանին / ստեղնաշար /,
Սուրիկ Զաքարյանին / բաս-կիթառ /, Գևորգ Հարությունյանին / հարվածային գործիքներ /, Արթուր Եղիազարյանին / սաքսոֆոն /, Երվանդ Մարգարյանին / շեփոր /, Միքայել Եղոյանին / ակորդեոն / և Զառա Մարկոսյանին ։
Աբովյան 8 հասցեում գտնվող երևանյան ամենակոլորիտային ռեստորաններից մեկի վերանդայի և բակի պաշտոնական երեկոյի ողջ ֆոտոշարքը սիրով ներկայացնում ենք Ձեզ ստորև.