PAPARAZZILIFE.AM SPECIAL BRUNCH. New website presentation

PAPARAZZILIFE.AM SPECIAL BRUNCH. New website presentation

Dragon Garden ռեստորանում փակ բռանչի շրջանակում կայացավ մեր նոր լոգոտիպի և կայքի շնորհանդեսը։

Նոր ձևաչափով կայքն առաջինը տեսնելու և գնահատելու էին եկել մեր գործընկերները, բլոգեր ընկերները և այն հանրային դեմքերը, ովքեր միշտ մեր ուշադրության կենտրոնում են։ Մեր այդչափ կարևոր օրվա հյուրերի ցանկում էին գեղեցկուհիներ Գոհար Հարությունյանը և Իրինա Թովմասյանը, երգչուհիներ Զարուհի Բաբայանը, Աստղիկ  Սաֆարյանը և Նելլի Պողոսյանը, սիրված դիմահարդարներ Հրանուշ Եղոյանը և Նատալի Տոնոյանը, հաղորդավարուհիներ Արևիկ Ուդումյանը և Մանո Գրիգորյանը, դերասանուհի Արփի Գաբրիելյանը, գործարար կանանցից Արևիկ Համբարձումյանը, Լիանա Մարկոսյանը, Ռուբինա Գրիգորյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Սյուզաննա Մկոյանը և Ալվինա Հովակիմյանը, բլոգեր գործընկերներից Mashroom.am֊ի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը, Yerevan Yerevanciner կայքի հիմնադիր Սերժ Դավիդովը, El.am֊ի արտ տնօրեն Լյուսին, Yelaket.am֊ի հաղորդավարուհի Սուսիկ Գևորգյանը, ManeHblog֊ի հիմադիր Մանե Հարությունյանը, Magazine TV Projekt֊ի հեղինակ և վարող Ստելլա Բաբայանը, ֆուդ բլոգեր Էլեն Ուդումյանը, ինչպես նաև ֆեյշն դիզայներ, Fashion Drug֊ի հիմնադիր Անահիտ Ղազարյանը։

Ի դեպ, նշենք, որ մեր նոր կայքը համապատասխանում է 2019թ․-ի թրենդային կայքերի բոլոր ստանդարտներին։ Նորաձևություն, շոուբիզնես, միջոցառումներ․ կայքի հիմնական բաժինները պահպանված են՝ լրացված ևս մի քանիսով։

Նոր կայքում հատուկ ուշադրությամբ առանձնանում է Openings բաժինը՝ ներկայացնելու բացումների լավագույն կադրերը և  Shoppingamania-ն՝ հուշելու լավագույն look-եր ունենալու բանաձևը։

Մեր գեղեցկուհի հյուրերին փակ բրանչի ընթացքում սպասվում էր համեղ հյուրասիրություն, խաղարկություն և լիքը-լիքը անակնկալ նվերներ մեր գործընկերների կողմից, որոնք, իդեպ, բավական շատ էին։

Մեր հովանավոր գործընկերներն էին Anriva ընկերությունը, Inori Jewels-ը, Mary Parfume-ը, Cataleya Wellnes Club-ը, The Vahakni-ն, Ofra Cosmetics-ը, Viva Style-ը, Aghveran Ararat Resort-ը, Gevorkian Winery-ն, Salantra խանութ-սրահը, Stevlin Jewelry-ն, Dalma Gold Gallery-ն, Aray ընկերությունը, Coco fior-ը, Aghasi Manukyan Beauty Studio-ն IQOS Armenia-ն և Avtandil խանութ-սրահը։

Եվ վերջում ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին ներկայության, համագործակցության և պարզապես մեր կողքին լինելու համար։ PaparazziLife֊ը միշտ աշխատում է մեծագույն սիրով և պատրաստակամությամբ, և աշխատում է հենց Ձե՛զ համար

You May Also Like

See more